19 անշարժ գույք, 18 մլն արժողությամբ կահույք. Արմեն Չարչյանի և կնոջ ունեցվածքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի Հայաստան խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանը պաշտոնը զբաղեցրել է 2021 թվականի օգոստոսի 2-ին: Ըստ հայտարարատու տարում ներկայացված հայտարարգրի` Չարչյանը հայտարարագրել է միանձնյա 11 անշարժ գույք, որից 3՝ բնակարան, 4՝ ավտակայանատեղի և ավտոտնակ, 3՝ հողամաս և մեկ հողին ամրակցված շինություն: Պատգամավորը հայտարարագրել է նաև բնակարան, որը փաստացի պատկանում է այլ անձի, սակայն շահագործվում է Չարչյանի կողմից:

Իզմիրյան բժշկական կենտրոնի գործադիր տնօրենը հայտարարգրել է երկու մեքենա, որից մեկը RANGE ROVER մակնիշի 2011 թվականի արտադրության, մյուսը VOLVO մակնիշի  2008 թվականի արտադրության, որը ձեռք է բերվել 2020 թվականի դեկտեմբերի 29-ին:

Չորս միլիոն դրամից կամ դրան համարժեք արտարժույթից ավելի արժեք ունեցող 5 գույք է հայտարարագրել Չարչյանը 49 հազար դոլար և  8 մլն 500 հազար դրամ արժողությամբ:

 

Պատգամավորի բանկային հաշիվների մնացորդներ կազմել է 15 մլն 217 հազար դրամ և 9759 դոլար, իսկ նրա կանխիկ դրամական միջոցները կազմել է 31 մլն դրամ, 48 հազար եվրո և 60 հազար դոլար: Նրա հաշվետու տարվա եկամուտները կազմել են 31 մլն 542 հազար դրամ, որից 6 մլն 307 հազար դրամը աշխատանքի վարձատրություն է Ազգային Ժողովից, 19 մլն 169 հազար դրամը ՝ «Իզմիրլյան» բժշկական կենտրոնից, 6 մլն 065 հազար դրամը՝ Երևանի պետական բժշկական համալսարանից:

Նշենք նաև, որ պատգամավորը ոչ մի ծախս չի հայտարարագրել:

Նրա կինը՝ Մելանյա Հովհաննիսյանը, հայտարարագրել է 8 անշարժ գույք, որից 4՝ բնակարան Երևանում, 2 հողամաս և  2 հողին ամրակայված այլ անշարժ գույք: Կինը տարեսկզբին հայտարարգրել է մեկ մեքենա ՝ 2016 թվականի արտադրության BMW մակնիշի, սակայն տարվա ընթացքում ձեռք է բերել մեկ  TESLA մակնիշի մեքենա  9 մլն 500 հազար դրամով և օտարել է BMW մակնիշի մեքենան  24 մլն դրամով: Հովհաննիսյանը հայտարարագրել է երկու թանկարժեք գույք՝ կահույք, 10 մլն 800 հազար ընդհանուր արժեքով: Բանկային հաշիվների մնացորդները կազմել են  118 հազար դոլար և 116 հազար դրամ, իսկ կանխիկ դրամական միջոցները կազմել են 35 հազար դոլար: Նշենք, որ Չարչյանի կինը ոչ մի եկոամուտ չի հայտարարագրել:

 

 

Էմմա Միքայելյան




Լրահոս