Ախուրյան համայնքում բողոքի ալիք է հասունանում. ինչ կապ ունի գյուղապետի տղան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ի տեղեկություններով՝ Ախուրյան համայնքում բողոքի ալիք է հասունանում համայնքի ղեկավար Արծրուն Իգիթյանի դեմ: Բողոքի հիմքում համայնքի հակակարկտային կայանների (գազագեներատորային կայանների) սպասարկումն է, որը, ըստ շրջանառվող լուրերի, իրականացնում է Արծրուն Իգիթյանի որդին: Վերջինիս ոչ պատշաճ սպասարկման արդյունքում չեն փոխվել գազաբալոնները և վերջին ժամանակահատվածում պարբերաբար տեղացող անձրևների և կարկուտների ժամանակ դրանք չեն գործել, ինչի արդյունքում Ախուրյան, Ազատան, Այգաբաց, Գետք, Երազգավորս գյուղերում վնասվել է բերքի մոտ 40-60 տոկոսը:

Կարկուտից տուժած գյուղացիները պատրաստվում են բողոքի դուրս գալ գործող համայնքի ղեկավար Արծրուն Իգիթյանի դեմ, ներկայացնել իրենց վնասներն ու պահանջները:

Քնար Մանուկյան




Լրահոս