ՖՈՏՈ․ Երրորդ շաբաթն է՝ ՔՊ-ական պատգամավորի աշխատանքներն ԱԺ միջանցքում են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Խորհրդարանում հունիսի 13-ին բացվել էր «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Քրիստինե Պողոսյանի «Էմալե հավերժություն» խորագրով ցուցահանդեսը: ԱԺ դահլիճ մտնող հատվածում ցուցադրված են պատգամավորի ձեռքով նկարած էմալե գեղեցիկ նկարներ:

Ի դեպ, վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ անձամբ շրջայց էր կատարել ԱԺ-ում՝ ուսումնասիրելով պատգամավորի նկարները: ԱԺ-ում հաճախ են նման ցուցահանդեսներ կազմակեպվում:

Ուշագրավ է, որ այդ բոլոր դեպքերում ընդամենը 2-3 օր է տեւում ցուցահանդեսը, այնինչ՝ ՔՊ-ական պատգամավորի ձեռքի աշխատանքներն արդեն երեք շաբաթ է՝ ցուցադրված են ԱԺ-ում:

Հիշեցնենք, Քրիստինե Պողոսյանի՝ «էմալե հավերժություն» խորագիրը կրող ցուցահանդեսը նախորդ տարի տեղի էր ունեցել Նկարիչների միությունում:




Լրահոս