Հունիսի 30-ին` ժամը 13։16-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը այլ կանչի մեկնելու ճանապարհին Երևանի Բագրատունյաց փողոցից Սեբաստիայի փողոց գնացող ավտոճանապարհին նկատել է ՃՏՊ:
Պարզվել է, որ «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Յ․ Գ․, ծնված 2000 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել էստակադայի հենասյանը․ վարորդն արգելափակվել է ավտոմեքենայում:
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել վարորդին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ տուժածը հոսպիտալացվել է «Աստղիկ» ԲԿ:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը: