Անցած գիշերվա ընթացքում Ֆրանսիայում ոստիկանությունն ավելի քան 1300 մարդ է ձերբակալել անկարգություններին մասնակցելու համար։
Հաղորդվում է, որ հուլիսի լույս 1-ի գիշերն ամբողջ ֆրանսիայում ձերբակալվել է 1311 մարդ։ Հեռուստաալիքի տվյալներով՝ միայն Փարիզում ու Ֆրանսիայի մայրաքաղաքի արվարձաններում 406 մարդ է ձերբակալվել։
Ֆրանսիայի ՆԳՆ-ի թվիթերյան միկրոբլոգում հրապարակված տվյալների համաձայն՝ մեկ գիշերվա ընթացքում անկարգությունների ժամանակ տուժել է 79 ոստիկան և ժանդարմ: