ՖՈՏՈ․ Փաշինյանը շրջում է Երևանում, բայց չի նկատում աղբը և Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի անգործությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նիկոլ Փաշինյանը եւ իր տիկինը՝ Աննա Հակոբյանը, երեկ ողջ օրը միասին շրջել են Երևանով մեկ, այցելել են Ազգային պատկերասրահ, ծանոթացել Հովհաննես Այվազովսկու կտավների ցուցադրությանը:

Նիկոլ Փաշինյանը և Աննա Հակոբյանը նաև հասարակական տրանսպորտից էին օգտվել, վարչապետն էլ ձեռքի հետ գովել էր հասարակական տրանսպորտի պայմանները. «Տես՝ ինչ հով, լավ ավտոբուս է»,-երթուղայինում հայտարարել էր նա:

Հետաքրքիր է՝ Նիկոլ Փաշինյանը չի՞ նկատել Երևանի կենտրոնի խայտառակ վիճակը. ամբողջ Երևանով մեկ աղբակույտեր են, աղբամաններից աղբը դուրս է թափվում, այն էլ տուրիստական այս պիկ շրջանում:

Ստացվում է Փաշինյանը տեսնում է միայն այն, ինչ ինքն է ցանկանում, օրինակ՝ կենտրոնի աղբը չի նկատում:
Իսկ Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Սամվել Ղուկասյանի անգործությանը բազմիցս ենք անդրադարձել՝ տպավորություն է, որ նրա գործառույթները միայն տարբեր միջոցառումների մասնակցելով է սահմանափակվում, բայց Երևանի մաքրությանը հետևելը, կարծես, նրա գործառույթների մեջ չի մտնում, այնինչ պետք է նրա առաջնային պարտականությունը լիներ դա:

Քրիստինա Մուշեղյան




Լրահոս