![](https://armlur.am/wp-content/uploads/2023/07/image_750x_64a27148c9dbd.jpg)
Ներկրված տրոլեյբուսների մաքսազերծման աշխատանքները այսօր ավարտված կլինեն և պատրաստ կլինեն շահագործման։ Նոր տրոլեյբուսներով նախատեսված երթուղիների սպասարկումը նախատեսվում է իրականացնել հուլիսի 8-ից:
Այս մասին քիչ առաջ Երևանի քաղաքապետարանում մեկնարկած հերթական գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտարարեց Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Վազգեն Հարությունյանը: