Հաջորդ շաբաթ արտահերթ նիստ կլինի. կարևոր հարցեր կան. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Հայրենի օրենսդիրը հաջորդ շաբաթ կվերսկսի իր աշխատանքը, ԱԺ արտահերթ նիստեր են սպասվում: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ հուլիսի 10-ին խորհրդարանն արտահերթ նստաշրջան կհրավիրի: Թե ինչ հարցեր են լինելու օրակարգում, ադ մասին ՔՊ-ականները մեզ ասացին, որ դեռ հստակեցված չէ. նախորդ նստաշրջանից օրենքի նախագծեր են մնացել, որոնք չեն հասցրել քննարկել, դրանք կքննարկեն հաջորդ շաբաթ:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը չի վարելու նիստը, նա գործուղման է լինելու այդ ընթացքում. ԱԺ նախագահի փոխարեն՝ նիստերը կվարի փոխնախագահ Հակոբ Արշակյանը: Թերեւս սա կլինի այս ամռան վերջին արտահերթ նստաշրջանը, եթե, իհարկե, հրատապ հարցեր չառաջանան:

ՔՊ-ականները կփորձեն ավարտին հասցնել օրենքի նախագծերի քննարկումները, քանի որ առջեւում թեժ ամառ է սպասվում, իշխանականներն արդեն ողջ ռեսուրսով կանցնեն ավագանու ընտրությունների քարոզարշավի գործին:

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում




Լրահոս