Իրազեկում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՈՒԼԻՍԻ 6-ին՝ ժամը 10:00-ին, «Արմենպրես» լրատվական գործակալությունն ու Արցախի Հանրայի հեռուստաընկերությունը կանցկացնեն Ստեփանակերտ-Երևան հեռուստակամուրջ-ասուլիս։

ԹԵՄԱ․- Շրջափակման հետևանքով Արցախում խորացող ճգնաժամը:

ԲԱՆԱԽՈՍՆԵՐ- «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահի բանախոսներն են՝ Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Սերգեյ Ղազարյանը, ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը:
Ստեփանակերտում՝ Արցախի հանրային հեռուստաընկերության տաղավարում, կհյուրընկալվեն Արցախի Հանրապետության պետական նախարար Գուրգեն Ներսիսյանն ու Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։
Հեռուստակամուրջ-ասուլիսը կհեռարձակվի «Արմենպրես»-ի Youtube-ի, Արցախի հանրային հեռուստաընկերության Youtube-ի, Facebook-ի էջերով։

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ-խնդրում ենք հեռուստակամուրջ-ասուլիսին գան միայն լրագրողները։ Օպերատորների ու լուսանկարիչների ներկայություն նախատեսված չէ։ Տաղավարում մեր կողմից աշխատելու է մի քանի տեսախցիկ։ Եթե այլ լրատվամիջոցներից գան օպերատորներ ու լուսանկարիչներ, ապա տեղում տեղաշարժվելու սահմանափակումներ են լինելու։
Ինչպես ամեն ասուլիսից հետո, այս անգամ ևս ավարտին կտարամադրենք հեռարձակման ու լուսանկարների հղումները։

*******
ՀՈՒԼԻՍԻ 6-ին՝ ժամը 13:00-ին, «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում (Սարյան 22) տեղի կունենա ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանի, ԵՊՀ-ին առընթեր Ա․ Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցի ուսուցիչ Տիգրան Սարդարյանի, 29 ավագ դպրոց ուսուցչուհի Նաիրա Կոսյանի ասուլիսը։

ԹԵՄԱ․- Ուսուցիչների կամավոր ատեստավորում, նոր չափորոշչի ներդրման նախապատրաստական աշխատանքներ։

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ -Այս ասուլիսին մուտքն ազատ է, կարող են ներկայանալ ինչպես լրագրողներն, այնպես էլ օպերատորներն ու լուսանկարիչները։

Հրավիրում ենք լուսաբանման:
+374 91 62 18 38




Լրահոս