ՊԵԿ-ից ստացած գումար և 21 մլն աշխատավարձ. Արմեն Գրիգորյանի և ընտանիքի ունեցվածքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, ով պաշտոնը ստանձնել է  2020 թվականի պատերազմից հետո, հայտարարագրել է բնակարան, որը ձեռք է բերել 2020 թվականին կնոջ՝ Մանե Մինասյանի հետ համատեղ սեփականությամբ։ Այն գտնվում է Երևանի Արաբկիր Վարչական շրջանում:   

Գրիգորյանը հայտարարագրել է LEXUS մակնիշի մեքենա, որը ձեռք է բերվել 2019 թվականին: Անվտանգության խորհրդի քարտուղարի բանկային հաշիվների մնացորդները կազմել են 1 մլն 685 հազար դրամ: Կանխիկ դրամական միջոցներ պատգամավորի հայտարարգրում առկա չեն, այնինչ նրա հաշվետու տարվա եկամուտները կազմել են 27 մլն 454 հազար դրամ, որից 21 մլն  909 հազար դրամն աշխատանքի վարձատրություն է Վարչապետի աշխատակազմից: Նա 5 մլն 545 հազար 278 դրամ ստացել է Պետական եկամուտների կոմիտեից, որպես եկամտահարկ՝ ձեռք բերված բնակարանի հիփոտթեքը մարելու համար: 

Ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 47 մլն 018 հազր դրամ: Գրիգորյանի՝ վարկերի մարմանն ուղված ծախսերը կազմել են 6 մլն 429 հազար: 

Գրիգորյանի կինը, ով Հաշվեքննիչ պալատի նախագահի օգնականն է, հայտարարագրել է 434 հազար 290 դրամ բանկային հաշիվների մնացորդ և 2 մլն 058 հազար դրամ աշխատանքի վարձատրություն  Հաշվեքննիչ պալատից: Գրիգորյանի կինը որևէ ծախս չի նշել:

Էմմա Միքայլեյան




Լրահոս