Տանիքը պոկվել ու ընկել է գազատար խողովակի վրա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հուլիսի 5-ին, ժամը 16։18-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղի 1-ին թաղամասի կիսակառույց տներից մեկի տանիքը ուժեղ քամուց պոկվել, ընկել է գազատար խողովակի և էլեկտրական լարերի վրա։

ՆԳՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։

Պարզվել է, որ կիսակառույց շինության տանիքից (180 քմ) մոտ 100 քմ հատված պոկվել և ընկել է մոտակա տների, գազատար խողովակի, էլեկտրական լարերի և կայանած «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայի վրա․ առկա է գազի արտահոսք և շինության 2-րդ հարկից կախված մոտ 30 քմ տանիքի կառուցատարրերի ընկնելու վտանգ։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ գազի վթարային ծառայության աշխատակիցների կողմից դադարեցվել է գազատար խողովակից առկա արտահոսքը։

Փրկարարներն ապամոնտաժել են կախված կառուցատարրերը։




Լրահոս