ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հայտնիներից ում համբույրի առաջարկն է մերժել Արուս Տիգրանյանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լրագրող, դերասանուհի Արուս Տիգրանյանն օրերս դերասանուհի Հերմինե Ստեփանյանի «HerMine dialog» հաղորդման հյուրն էր, որտեղ պատասխանել է մի քանի հարցի, և առաջին անգամ խոսել է այն մասին, թե դերասաններից ով է ցանկացել համբուրվել իր հետ։

Հարցին, թե կա արդյոք պատմություն, որի մասին ոչ ոք չգիտի, Արուս Տիգրանյանն ասաց, որ կա մի պատմություն, որը նաև քննարկել է իր հոգեբանի հետ։

«Ես պատրաստում էի ռեպորտաժ «Լավ երեկո» հաղորդման շրջանակներում՝ «Արտավազդ» մրցանակաբաշխությունից։ Այնտեղ հանդիպում եմ Սամվել Թադեվոսյանին, ով «Կյանք ու կռիվ» ֆիլմի դերասաններից է, և անպայման ուզում եմ մի քանի հարց տալ իրեն։ Նա ինձ ասում է, որ ես մեկն եմ, ով ուզում է ինտելեկտուալ թվալ, բայց չի ձգում»,-ասում է Արուս Տիգրանյանը։

Վերջում Արուս Տիգրանյանը հավելում է, որ դերասանն իրեն առաջարկել է համբուրվել, և բացասական պատասխան լսելով, ասել է, որ լրագրողն ունի հետամնաց 80-ականների մոտեցում։

Ինեսա Սուքիասյան




Լրահոս