![](https://armlur.am/wp-content/uploads/2023/07/d6d5381080621d47fcf3e1101e122f86.jpg)
Հուլիսի 4-ին, ժամը 21.55-ին, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել էր, որ կոտրել են Աջափնյակ թաղամասի Շիրազի փողոցի սուպերմարկետի մոտ կայանված իր «Կիա» մակնիշի մեքենայի ապակին և սրահից գողացել պայուսակը, որի մեջ եղել են փաստաթղթեր․ տեղեկացնում են ՆԳՆ ոստիկանությունից։ Ոստիկանության Մաշտոցի բաժնի քրեական հետախույզները ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզել են գողությունը կատարողի ինքնությունը:
Բացատրական աշխատանքի շնորհիվ 30-ամյա երիտասարդը հուլիսի 5-ին ներկայացել է Մաշտոցի բաժին, խոստովանել արարքը և վերադարձրել է գողոնը:
Կատարվում է նախաքննություն: