ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ԱՄՆ-ին կոչ է արել չեղարկել հակաիրանական պատժամիջոցները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը Իրանի կողմից 2231 բանաձևի կատարման վերաբերյալ իր 15-րդ զեկույցում ասել է, որ «Գործողությունների համապարփակ ծրագիրը» դեռևս լավագույն տարբերակն է։

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը նաև խնդրել է ԱՄՆ-ին չեղարկել Թեհրանի դեմ պատժամիջոցները և երկարացնել Իրանի նավթի առևտրի հետ կապված բացառությունները։

«Իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ «Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիրը» մի քանի տարիների ինտենսիվ բանակցությունների արդյունք էր միջուկային զենքի չտարածման և տարածաշրջանի անվտանգության ընդհանուր նպատակներին հասնելու համար: Իրանի ժողովրդին այն կարող է շոշափելի տնտեսական օգուտներ բերի»,- ասվում է փաստաթղթում։

«Համաձայնագրի ստորագրումից անցել է ութ տարի, և ես շարունակում եմ վստահ լինել, որ այս համաձայնագիրը լավագույն տարբերակն է՝ ապահովելու Իրանի միջուկային ծրագրի բացառապես խաղաղ բնույթը», – ասել է Գուտերեշը։




Լրահոս