Հրապարակ օրաթերթը գրում է. Մայիսի 26-ին մարտական դիրքեր սնունդ տանող ՀՀ ԶՈւ երկու զինծառայողներին` Հարություն Հովագիմյանին եւ Կարեն Ղազարյանին ադրբեջանցիներն առեւանգել էին եւ տեղափոխել Բաքու:
Այժմ նրանց դատում են: Երեկ տեղեկացանք, որ այս կեղծ քրգործով ադրբեջանցի դատախազը հայ զինծառայողների համար 12 տարվա ազատազրկում է պահանջել դատարանից:
Եվ անկախ նրանից, որ Հայաստանի իշխանությունը «խաղաղության դարաշրջան» է բացել եւ անգամ դիմել է Մարդու իրավունքների եւրոպական դատարան` այս առևանգման ու դատավարության դեպքով, ագրեսորը որոշել է ավարտին հասցնել հաշվեհարդարը` ոչ մի հանցանք չգործած հայ զինծառայողների նկատմամբ։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ օրաթերթի այսօրվա համարում