Պրահայի տեսարժան վայրերի մասին խոսում են բոլորը։ Քաղաքի տեսարժան վայրերը պարունակում են բազմաթիվ պատմական իրադարձություններ:
Armlur.am-ն առանձնացրել է թոփ վայրերը, ուր սիրում են այցելել զբոսաշրջիկները Պրահայում։
Հին քաղաքի հրապարակ
Ընտրելով, թե ուր գնալ Պրահայում, արժե հասնել քաղաքի հրապարակ: Այստեղ կարող եք նաև գնել հիշարժան հուշանվերներ, իսկ բարձր աշտարակից հիանալ քաղաքի համայնապատկերով, որն այնտեղից բացվում է իր ողջ հմայքով։
Չարլզի Կամուրջ
Այսօր կամուրջը զբոսաշրջության ամենակարևոր կետն է, քանի որ այն միացնում է Պրահայի երկու կարևոր պատմական թաղամասերը, որտեղ կենտրոնացած են քաղաքի բազմաթիվ տեսարժան վայրեր:
Սուրբ Վիտուսի տաճար
Պրահայի ամրոցի սրտում հպարտորեն վեր է խոյանում Սուրբ Վիտուսի տաճարը` Չեխիայի ամենահայտնի ազգային սրբավայրը:
Պրահայի ազգային թատրոն
Պրահայի թատրոնների հետ ծանոթությունը պետք է սկսել նրա գլխավոր հպարտությունից՝ Ազգային թատրոնից, որը համարվում է գլխավորը ոչ միայն քաղաքում, այլև ողջ երկրում։