Հայսատանի Հանրապետության Ազգային Ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանը 2022 թվականի հայտարարտու տարում հայտարարագրել է 17 անշարժ գույք, որից 2-ը բնակելի տուն է, իսկ 15-ը՝ հողամաս կամ հասարակական նշանակություն ունեցող շինություն:
Գուրգեն Արսենյանը հայտարարագրել է 4 մարդատար մեքենա՝ BENTLEY, MERCEDES-BENZ, NISSAN և RANGE ROVER մակնիշների:
Պատգամավորի բաժնային արժեթղթերը և այլ ներդրումներն ընդհանուր առմամբ կազմում են 769 մլն 456 հազար դրամ և 3 հազար 250 ռուբլի: Տվյալ տարվա վերջում առկա պարտքային և այլ արժեթղթերի արժեքը Նյու Յորք Nasdaq-ից կազմել է 2 մլն 083 հազար դոլար: Հանձնված և վերադարձված փոխառություններն ընդհանուր առմամբ կազմել են 69 մլն 300 հազար դրամ և 2 մլն 870 հազար դոլար:
Տվյալ տարվա սկզբում առկա՝ չորս միլիոն դրամից կամ դրամ համարժեք արտարժույթից ավելի արժեք ունեցող 16 գույք է հայտարարագրել պատգամավորը, որոնց ընդհանուր արժեքը 917 մլն 255 հազար 700 դրամ և 426 հազար 500 դոլար է:
Բանկային հաշիվների մնացորդները կազմել են 40 եվրո, 800 դոլար և 32 հազար 571 դրամ, իսկ կանխիկ դրամական միջոցները՝ 628 հազար դոլար, 5 մլն 500 հազար դրամ և 16 հազար 500 եվրո:
Նման արժողությամբ թանկարժեք գույք ունեցող պատգամավորի տարեկան եկամուտը կազմում է 19 մլն 778 հազար 260 դրամ, որից 8 մլն 248 հազար 260 մլն դրամը աշխատանքի վարձատրություն է ՀՀ ԱԺ աշխատակազմից:
Արսենյանը հայտարարագրել է 2 մլն Հայաստանի Հանրապետության դրամը կամ դրան համարժեք արտարժույթը գերազանցող 5 մլն 500 հազար դրամ միանվագ ծախսեր:
Արսենյանը մասնակցությունն ունի 8 առևտրային կազմակերպություններում՝ Էլդորադո-Արմեն ՍՊԸ- 51% Վկրեդիտ 24 ՍՊԸ-ում 13%, իսկ ԱՐՍՕՅԼ ՓԲԸ-ում , Յունիքորն սերվիս ՍՊԸ-ում, Յունիքորն Փրինթում, Յունիքորն Ֆլորաում, Յունիքորն Քոնսթրաքշընում և Յունիքորն Գրուպում 100% բաժնեմաս:
Էմմա Միքայելյան