Հուլիսի 8-ին` ժամը 02:23-ին, Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան-Գորիս ավտոճանապարհին՝ Սատանի կամրջի մոտակայքում, բեռնատար ավտոմեքենան արգելափակվել է. ավտոճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները մոտ 500 մ քարշակել են DAF մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Ա. Հ.). ավտոճանապարհը դարձել է երկկողմանի երթևեկելի: