Պորտուգալացի հայտնի ֆուտբոլային գործակալ Պաուլո Բարբոսան մեկնաբանել է Հայաստանի հավաքականի և «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի հնարավոր տեղափոխությունը եվրոպական ակումբ։ Լրատվամիջոցները Սպերցյանի գլխավոր հավակնորդ համարում են նիդերլանդական «Այաքսին»:
«Սպերցյանը շատ լավ ֆուտբոլիստ է, նա ի զորու է վերածվել բարձրակարգ ֆուտբոլիստի։ Գիտեմ, որ նրա նկատմամբ հետաքրքրություն կա Եվրոպայից։ Բայց ես չեմ խորանում բանակցությունների մանրամասների մեջ։ Հարցն այլ է՝ որքանո՞վ է «Կրասնոդարը» շահագրգռված նրան վաճառել այս ամառ։ Պետք է իմանալ ակումբի, ղեկավարության դիրքորոշումը։ Կարծում եմ, որ Սպերցյանն արժե իր 15 միլիոնը, նա վաղուց ապացուցել է իր որակը։ Հոլանդիայի, Իտալիայի և Պորտուգալիայի ակումբները կարող են նման գումար վճարել նրա համար»,- ասել է Բարբոսան RB Sport-ին տված հարցազրույցում։