Աշխատանքային 5 օրվա ընթացքում «Հայաքվե» նախաձեռնությունը հավաքել է 14․800 ստորագրություն, ստորագրահավաքի միջանկյալ տվյալները ներկայացնելիս հայտարարել է «Հայաքվե»-ի համակարգող Ավետիք Չալաբյանը։ Նրա խոսքով՝ 10․000-ը հավաքվել է մայրաքաղաքի վարչական շրջաններում տեղակայված կետերում, 4500 ստորագրություն հավաքվել է մարզերում, և 330 ստորագրություն հավաքվել է էլեկտրոնային ստորագրության միջոցով:
«Դեռևս 6 շաբաթ ունենք ստորագրահավաքի համար։ Եթե այս տեմպով շարունակենք, ապա նախատեսածի կրկնակին կհավաքենք։ Այս պահին, սակայն, չենք ցանկանում կանխատեսումներ անել։ Թիվը կարող է և՛ աճել, և՛ նվազել, բայց ստորագրահավաքի այս տեմպը մեզ շատ լավ մեկնարկային պայմաններ է տալիս»,- ասել է Չալաբյանը։