Տ. Կարապետյան. Սերժ Սարգսյանի կողմից վերջին պաշտոնանկությունը խաբկանք է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Միքայել Մինասյանի պաշտոնանկությամբ Ս. Սարգսյանը փորձեց ցույց տալ, թե առաջնորդվում է հանրային գաղափարով, ինչը խաբկանք է,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց ԺԿ նախագահ Տիգրան Կարապետյանը: Գնահատելով ստեղծված իրավիճակը`ասաց, որ ոչ մի տարօրինակ բան չի տեսնում: “Կա նպատակ՝ ընտրություններին հաղթել, մասնավորապես հաղթել Երեւան քաղաքում: Դրանով է պայմանավորված, որ Տարոն Մարգարյանը կլինի ընտրովի քաղաքապետ, ով կապահովի Ավան համայնքի ձայները, տեղակալներից մեկը կլինի Խուճուճ Էդոյի որդին. կձգտեն նաեւ Էրեբունին ներգրավել, որ Հանրապետականը հաղթի”,- նկատեց Տ. Կարապետյանը`հավելելով, որ Գագիկ Բեգլարյանին կօգտագործեն Կենտրոնի քվեներն ապահովելու համար: Տ. Կարապետյանի կարծիքով` Ս. Սարգսյանը շատ լավ հասկանում էր նեգատիվ գործոնները, եւ Միքայել Մինասյանը դիտվում էր որպես “սեռի կարդինալ”․ նրա պաշտոնանկությունը քայլ է պարզապես: 
Ոստիկանապետին անդրադառնալով՝ ասաց, որ նոր ոստիկանապետը երեւանցի է, իսկ նախագահը երեւանցիներին սիրաշահում է: Տ. Կարապետյանն ասաց, որ մեր քաղաքական դաշտում կասկածանքի մթնոլորտ կա. “Մեր քաղաքականության ութսուն տոկոսը դավաճան է: “Արդարություն” դաշինքն ընդդիմադիր էր, հիմա որտե՞ղ է, կամ որտե՞ղ է Արթուր Բաղդասարյանըե,- նշեց ԺԿ նախագահ Տ. Կարապետյանը: 




Լրահոս