Երևանում մարդկանց մեծամասնությունը դժվարանում է պատախանել թե ում կընտրի Երևանի քաղաքապետի ընտրություններին:
Ըստ «Գելլափ»-ի կատարած հարցումների՝ մարդկանց 30%-ից ավելին դեռ չգիտի ում կընտրի, 13.5%-ը չի ցանկանում մասնակցել ընտրությունների, իսկ 16-%-ը թեկնածություն առաջադրած թեկնածուներից ոչ մեկին չի պատրաստվում ընտրել:
Հարցման տվյալներով, այս պահին թեկնածուներից առավելություն ունեն ՔՊ-ական փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը(10.1%) և նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը (8.2%)
Նշենք, որ հարցմանը մասնակցել են 377 քաղաքացի:
Մաշա Մելքոնյան