Քաղաքացիները չեն հավատում 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովում Փաշինյանի հնչեցրած պատասխաններին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Gallup international ընկերությունը համատեղ Marketing ProfessionalGroup ընկերության հետ հարցում է անցկացրել, որից պարզ է դարձել, որ հարցված քաղաքացիների մեծամասնությունը ընդհանրապես չի վստահում և չի հավատում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։

Հարցումն անցկացվել է 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովում Նիկոլ Փաշինյանի քննությունից հետո։ Պարզելու բավարարել է քաղաքացիներին այդ պատասխանները, թե՝ ոչ, կամ հավատում և վստահում են Նիկոլ Փաշինյանի կողմից հնչեցրած պատասխաններին։

Հարցված քաղաքացիների 56%-ը ընդհանրապես չի վստահում Նիկոլ Փաշինյանին, 15.4%-ը լիովին վստահում է, 13%-ը ավելի շուտ վստահում է, 10.7%-ը ավելի շատ չի վստահում և 4.9%-ը դժվարացել է պատասխանել։

Այս հարցման պատասխաններից կարելի է եզրակացնել, որ հեղափոխական Փաշինյանի՝ 2018 թվականին ձեռք բերած վստահությունն այլևս չկա։ Քաղաքացիներն անվստահ են նրա և նրա պատասխանների հանդեպ։ Թերահավատորեն են մոտենում Քննիչ հանձնաժողովում Փաշինյանի հնչեցրած պատասխաններին։ Ինչպես Փաշինյանն էր ասում 5 տարի առաջ, այժմ նա չի տիրապետում Հայաստանում տիրող իրավիճակին։




Լրահոս