Ոստիկանության Աշտարակի բաժնի քրեական հետախույզները, օպերատիվ տեղեկությունն իրացնելով, հուլիսի 7-ի առավոտյան Աշտարակ քաղաքի Արագածի փողոցում հայտնաբերել, ապօրինի հրազեն պահելու և կրելու կասկածի հիման վրա ձերբակալել և բաժին են տեղափոխել 42-ամյա մի տղամարդու:
Անձնական խուզարկությամբ նրա մոտ ոչինչ չի հայտնաբերվել, սակայն տղամարդը հայտնել է, որ Արագածի փողոցի իր տանն ինքնաձիգ ունի:
Փաստի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված խուզարկությամբ 42-ամյա տղամարդու տան 2-րդ հարկի ննջասենյակում հայտնաբերվել է «ԱԿՍ» տիպի ինքնաձիգ, իսկ տանը հարակից ավտոտնակի տանիքում՝ կանեփի բույսեր:
Նախաքննությունը շարունակվում է: