Թուրքիան միշտ հավասարակշռված քաղաքականություն է վարել և հնարավորություն չի տվել Ռուսաստանի հետ հարաբերությունները փչացնել ցանկացողներին: Այս մասին Բայբուրդում ասել է այդ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
«Առաջին օրվանից մենք հավատարիմ ենք եղել հավասարակշռված քաղաքականության, մինչդեռ ռազմական լոբբին, օգտագործելով ընդդիմությանը, փորձել է մեզ կրակի մեջ գցել, մենք թույլ չենք տվել, որ դա տեղի ունենա, Ուկրաինայի հետ հարաբերություններն ամրապնդելով՝ մենք փչացնելու հնարավորություն չենք տվել հարաբերությունները Ռուսաստանի հետ… Մենք սերտ երկխոսություն ենք պահպանում պարոն Պուտինի հետ»,- ասել է նա։