ՖՈՏՈ. ԵԽ դիտորդները Կոռնիձորում դիտարկել են Բերձորի միջանցքի փակ լինելն ու երկկողմ տեղաշարժի անհնարինությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն այսօր Գորիսում հանդիպել է Եվրոպայի խորհրդի քաղաքական հարցերով տնօրեն Միրոսլավ Պապայի և Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների ու օրենքի գերակայության հարցերով գլխավոր տնօրեն Խրիստոս Յակումոպուլոսի հետ:

Այս մասին հայտնում են մարզպետարանից:

Հանդիպմանը մասնակցել են նաև Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը, Տեղ համայնքի ղեկավար Դավիթ Ղուլունցը, Եվրոպայի խորհրդում ՀՀ մշտական ներկայացուցիչ Արման Խաչատրյանը, ՀՀ ԱԳ նախարարության, Երևանում ԵԽ գրասենյակի, մարզպետի աշխատակազմի պաշտոնյաներ։

Հանդիպման մասնակիցները խոսել են ՀՀ սահմաններին ու Արցախի շուրջ ստեղծված իրավիճակի, Հայաստան-Արցախ ճանապարհի փակ լինելու ու դրա հետևանքների մասին։

Եվրոպայի խորհրդի բարձրաստիճան պատվիրակության անդամները հանդիպել են միջանցքի փակ լինելու պատճառով Գորիսում ապաստանած արցախցիների հետ։

Նրանք մարզպետի ուղեկցությամբ այցելել են նաև Տեղ համայնքի Կոռնիձոր գյուղ՝ Բերձորի միջանցքի մեկնարկային կետ, և դիտարկել դրա փակ լինելն ու մարդկանց երկկողմ տեղաշարժի անհնարինությունը։




Լրահոս