Հյուսիսային պողոտայի «Տաշիր պիցցա»-ում հրդեհ է բռնկվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հուլիսի 9-ին` ժամը 05։31-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Հյուսիսային պողոտայում գտնվող «Տաշիր պիցցա» սննդի կետից նկատվում է ծուխ։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել սննդի կետի պահեստային հատվածում (15 քմ):

Հրդեհը մեկուսացվել է ժամը 06:16-ին, մարվել՝ 07:11-ին: Այրվել են կենցաղային և տնտեսական իրեր:




Լրահոս