Հաղորդավարուհի, դերասանուհի Նազենի Հովհաննիսյանն ինստագրամյան իր էջում հրապարակել է լուսանկար և գրառում կատարել՝ չավարտվող պատերազմի մասին։
«Էնքան սիրուն երազանք ու սիրուն նախագիծ ունեմ, որ ամեն օր փշուր-փշուր են լինում էս համատարած անլուծելի աղմուկ-քաոսից։ Մեր պատերազմը չի դադարի երբեք, մեր պատերազմը նախ հայի տեսակի պատերազմն է՝ ինքն իր հետ, ինքն իր դեմ, իր պատճառով»,-գրել է նա։
Հաղորդավարուհին նշում է, որ պատմությունը չի կրկնվում, բայց այն կարող է հատվել պատմության խաչմերուկներում և ավելի վատ ընթացք ունենալ, եթե սխալ, անմտածված ճամփով գնաս։
Ինեսա Սուքիասյան