Մեկ օրում գրանցվել է 10 պատահար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հուլիսի 10-ից 11-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 53 դեպք, որից 1-ը՝ նախկինում կատարված։

Մասնավորապես՝ մարմնական վնասվածք պատճառելու, խարդախության և թմրամիջոցի հայտնաբերման՝ 7-ական, ֆիզիկական ներգործության՝ 6, հոգեկան ներգործության՝ 4, բնակարանային գողության, շրջանառությունն արգելված թմրամիջոցներ, բույսեր ցանելու կամ աճեցնելու և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու՝ 3-ական, անձնական ունեցվածքի գողության և վստահված գույքը հափշտակելու՝ 2-ական, սեքսուալ բնույթի բռնի գործողությունների, զենք-զինամթերքի առգրավման, բուժաշխատողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու և թմրանյութի իրացման՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել են 1 անհետ կորած և 3 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 2 հետախուզվող։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 2 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 1 դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 10 պատահար. 14 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:




Լրահոս