ԼՈՒՐ ԿԱԴՐ            

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարը՝ համացանցից

 

Օրերս  ուժեղ քամուց մայրաքաղաքի տարբեր վարչական շրջաններում կենսունակության ավարտին մոտ թեղի տեսակի ծառեր եւ բարդիներ են տապալվել:

 

 

 

ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՀԱՐՑ. Ինչպե՞ս կարող եմ ծանոթանալ ՀՀ պետական վերահսկողական ծառայության կանոնադրությանը:

Ոսկան Հովհաննիսյան  (59 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. ՀՀ պետական վերահսկողական ծառայության կանոնադրությանը կարող եք ծանոթանալ կայքի «Օրենսդրություն» բաժնից՝ այցելելով «Կանոնադրություն» ենթաբաժինը:

ՀՀ պետական վերահսկողության ծառայություն

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». ՀՀ պետական վերահսկողական ծառայության կանոնադրությունը կարող եք նաեւ ներբեռնել եւ տպել www.supervision.am կայքից:

 

 

 

 

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

ՀԱՐՑ. ԱԱԾ-ում ինչպե՞ս է կատարվում տեղեկատվություն ստանալու կարգը:

Մարիամ Մնացականյան (22 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում տեղեկության տրամադրումն իրականացվում է՝ ՀՀ կառավարության՝ 2015 թվականի հոկտեմբերի 15-ի «Տեղեկատվություն տնօրինողի կողմից մշակված կամ նրան առաքված տեղեկությունների գրանցման, դասակարգման եւ պահպանման, ինչպես նաեւ պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների, պետական հիմնարկների ու կազմակերպությունների կողմից տեղեկության կամ դրա կրկնօրինակի (պատճենի) տրամադրման կարգը սահմանելու մասին» N 1204-Ն որոշմամբ սահմանված կարգով: Միաժամանակ, համաձայն վերոհիշյալ որոշման՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայության պաշտոնական կայքի «ԱՌՑԱՆՑ ՀԱՐՑՈՒՄ» բաժնում գործում է պաշտոնական էլեկտրոնային հարցումներ ուղարկելու հնարավորություն: Հարցումները պետք է ունենան «Էլեկտրոնային փաստաթղթի եւ էլեկտրոնային թվային ստորագրության մասին» օրենքով սահմանված էլեկտրոնային թվային ստորագրություն:

Ազգային անվտանգության ծառայություն

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Բանավոր հարցումների ընթացակարգը սահմանվում է «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքով, որի 9-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝

բանավոր հարցման պատասխանը տրվում է, եթե՝

  1. պահանջվող տեղեկության տրամադրումը կարող է կանխել պետական, հասարակական անվտանգությանը, հասարակական կարգին, հանրության առողջությանն ու բարքերին, այլոց իրավունքներին եւ ազատություններին, շրջակա միջավայրին, անձանց սեփականությանն սպառնացող վտանգը,
  2. անհրաժեշտ է ճշտել տվյալ տեղեկատվությունը տնօրինողի մոտ համապատասխան տեղեկության առկայության փաստը,
  3. անհրաժեշտ է պարզաբանել տվյալ տեղեկատվությունը տնօրինողի կողմից գրավոր հարցումների քննարկման կարգը։

 




Լրահոս