Լուսանկարը՝ համացանցից
Հուլիսի 6-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երեւանում։ Ժամը 12։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ գիշերը՝ ժամը 02։00-ից մինչեւ 05։00-ն ընկած ժամանակահատվածում, անհայտ անձը կամ անձինք դիտավորությամբ վնասել են Օղակաձեւ զբոսայգու 6-րդ հատվածում գտնվող «Սքեյթ Պարկի» արձանը: Պարզվել է, որ ահազանգը համապատասխանում է իրականությանը։
Դեպքի փաստով Հայաստանի քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում «գույքը ոչնչացնելը կամ վնասելը» հատկանիշներով նախաձեռնվել է վարույթ։
ՀՈՂ
ՀԱՐՑ. Համայնքներում հողի վարձակալության կամ ձեռք բերման համար ո՞ւմ է հարկավոր դիմել:
Սիմոն Օսեյան (53 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Համայնքներում պետության եւ համայնքների հողերի հողամասերի վարձակալության կամ ձեռք բերման համար հարկավոր է դիմել համայնքի ղեկավարին, իսկ վարձակալության իրավունքը տրամադրվում է մրցույթով՝ հրապարակային սակարկությունների միջոցով:
Գեղարքունիքի մարզպետարան
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Աճուրդային կարգով հողամասերի օտարման եւ մրցութային կարգով վարձակալության կամ կառուցապատման իրավունքի տրամադրման մասին հայտարարությունները պարտադիր հրապարակվում են «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում եւ Հայաստանի հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում՝ հետեւյալ հասցեով՝ http://www.azdarar.am:
ԾՐԱԳԻՐ
ՀԱՐՑ. Բարեգործական ծրագրերի համակարգման խորհրդակցական հանձնաժողովի նպատակը ո՞րն է:
Լիլիթ Եղիազարյան (35 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Հանձնաժողովի նպատակը, «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2.2-րդ մասի համաձայն, լիազորված մարմնին (բարեգործության ոլորտը համակարգող Հայաստանի Հանրապետության փոխվարչապետին) առաջարկություններ ներկայացնելն է լիազորված մարմնի գործառույթների իրականացման վերաբերյալ:
Հանձնաժողովն իր գործունեության ընթացքում համագործակցում է Հայաստանի Հանրապետության պետական մարմինների, ինչպես նաեւ բարեգործության մասնակիցների եւ այլ կազմակերպությունների հետ:
Բարեգործական ծրագրերի համակարգման խորհրդակցական հանձնաժողով
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Իր գործառույթների իրականացման նպատակով հանձնաժողովը կարող է դիմել Հայաստանի Հանրապետության պետական մարմիններին, տեղական ինքնակառավարման մարմիններին եւ այլ կազմակերպությունների իր գործունեության համար անհրաժեշտ տեղեկատվություն, վերլուծական նյութեր եւ այլ փաստաթղթեր ստանալու համար:
Հանձնաժողովը կարող է հրավիրել համաժողովներ Հայաստանի Հանրապետությունում իրականացվող բարեգործական ծրագրերին առնչվող հարցերի քննարկման նպատակով: