Սիսիան-Սառնակունք ճանապարհին «Mitsubishi»-ն կորցրել է ինքնակառավարումն ու կողաշրջվել ճանապարհին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հուլիսի 12-ին, ժամը 03։50-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սիսիան-Սառնակունք ավտոճանապարհին տեղի է ունեցել ավտովթար. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Սիսիան-Սառնակունք ավտոճանապարհի 25-րդ կմ-ին «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Յ. Հ.) կորցրել է ինքնակառավարումը և կողաշրջվել ճանապարհին:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, ուղղել այն և դուրս բերել ճանապարհի երթևեկելի հատվածից:




Լրահոս