ArmLur.am-ը օրեր առաջ հոդված էր պատրասել, որ հայ հրուշակագործների շրջանում նոր բունտ է հասունացել: Ըստ մեր աղբյուրների Taste of peace Jerusalem խոհարարների ասոցիացիայի հիմնադիր-նախագահ Սարկիս Յակուբեանի եւ Taste of Peace Armenia-ի ներկայացուցիչ Իսկուհի Համբարձումյանի կեղծարարություններ են արել՝ ոչ օրինական դիպլոմներ և մեդալներ են հանձնել ուսանողներին:
ArmLur.am-ը կապ է հաստատել Իսկուհի Համբարձումյանի հետ, որը մեզ հետ զրույցում պարզաբանել է իրավիճակը:
«Ես հանդիսանում եմ Հրուշակագործության Եվրոպայի և աշխարհի չեմպիոն, Համաշխարհային կուլինարիայի ասոցիացիայի անդամ և ռուսական կուլինարիայի պատվավոր ժյուրի եմ: Ֆրանսիայի կուլինարիայի նախագահն ինձ շնորհել է կուլինարիայի Հայաստանի դեսպան: Այն բանում, ինչում ինձ մեղադրում են և ինձ զրպարտում են, դա սուտ է»,- ասում է Իսկուհի Համբարձումյանը:
Իսկուհի Հովհաննիսյանի աշակերտները Լուսինե Ղազարյանը և Լուսինե Առուշանյանը փաստում են, որ ներկայացվածն իրականությանը չի համապատասխանում, քանի որ իրենք Խորվաթիայում և Լյուքսեմբուրգում միասին են եղել: Իսկ այն հանգամանքը, որ իբրև Համբարձումյանը գումարով դիպլոմ և մեդալներ է բաժանել, պարզապես տվյալ ուսանողը սովորել է և ուսման վճարը չի տվել: Հենց դրա շուրջ էլ պտտվել է խոսակցությունը:
Ավելի մանրամասն կարող եք տեսնել ArmLur.am-ի տեսանյութում
Էմմա Միքայելյան