ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Դավիթ Տոնոյանի գործը մտնում է աղմկահարույց փուլ․ վերջին վկան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի գործը Հակակոռուպցիոն դատարանում մտնում է առավել աղմկահարույց փուլ: Բանն այն է, որ գործով դատարան է հրավիրվելու վերջին վկան՝ ՀՀ ԶՈւ ավիացիայի պետ-վարչության նախկին պետ Գագիկ Ասլանյանը, որից հետո սկսվում է մեղադրյալների հարցաքննության փուլը: Ասել է թե խոսքը հասնում է ՊՆ նախկին պաշտոնյաներին՝ նախկին նախարար Դավիթ Տոնոյանին, Գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանին, Ավետիք Մուրադյանին, գործարար Դավիթ Գալստյանին՝ «Պատրոն Դավոյին»։

Հիշեցնենք, որ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել էր քրեական գործ՝ ռազմամթերքի ձեռք բերման գործընթացում ենթադրյալ չարաշահումների վերաբերյալ։ Քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել յոթ անձի, այդ թվում՝ ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանին, ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Արտակ Դավթյանին, ԶՈՒ ԳՇ պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանին, Պատրոն Դավո մականունով հայտնի, զենքի մատակարարմամբ զբաղվող գործարար Դավիթ Գալստյանին։ Քրեական գործով այս պահին «Երեւան-Կենտրոն» քրեակատարողական հինարկում՝ «ԿԳԲ-ի պադվալում» են գտնվում ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանը, ԶՈՒ ԳՇ պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանը, Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ավիացիայի վարչության նախկին պետ, գեներալ-մայոր Ավետիք Մուրադյանը, իսկ մյուս մեղադրյալնեը ազատության մեջ են:

Գործը Հակակոռուպցիոն դատարանում քննվում է դռնփակ:

Քնար Մանուկյան




Լրահոս