Չորեքշաբթի օրը Վիլնյուսում Վլադիմիր Զելենսկու մասնակցությամբ մեկնարկեց ՆԱՏՕ-Ուկրաինա նորաստեղծ խորհրդի առաջին անդրանիկ նիստը, որը նախագահում էր ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը:
«Բարի գալուստ բոլորին Ուկրաինա-ՆԱՏՕ խորհրդի առաջին հանդիպմանը: Սա պատմական պահ է, Ուկրաինան և ՆԱՏՕ-ի երկրները նստած են կողք կողքի՝ քննարկելու Եվրատլանտյան անվտանգության ընդհանուր տեսլականը», – ասել է Ստոլտենբերգը կարճ բացման խոսքում: Նա նաև խոստացել է Զելենսկուն «ընդլայնել ռազմական աջակցությունը՝ օգնելու Ուկրաինային ազատագրել իր հողերը և զսպել ապագա ռուսական ագրեսիան»։ Դրանից հետո ժողովը փակ է եղել մամուլի համար։
Հանդիպումից առաջ Զելենսկին ասել է, որ պատրաստվում է քննարկել երեք առաջնահերթ հարցեր՝ սպառազինությունների նոր մատակարարումներ, Ուկրաինային դաշինք հրավիրելը և անվտանգության երաշխիքները։
Ռուսաստանը ավելի վաղ նշել էր, որ Արևմուտքը Կիևին ներքաշում է ՆԱՏՕ։ Կրեմլը հայտնել է, որ լսել է Զելենսկու խնդրանքը՝ Ուկրաինային միանալու ՆԱՏՕ-ին, ինչպես նաև տարբեր արձագանքներ դրան։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ասել է, որ Մոսկվան ուշադիր հետևում է իրավիճակին և հիշում է, որ հենց Կիևի կողմնորոշումն էր դեպի դաշինք, որը դարձավ Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ գործողության մեկնարկի պատճառներից մեկը։
Երեքշաբթի օրը Վիլնյուսի գագաթնաժողովի առաջին օրվան հաջորդած հայտարարության մեջ ՆԱՏՕ-ի ղեկավարները հայտարարեցին ՆԱՏՕ-Ուկրաինա հանձնաժողովին փոխարինող խորհրդի ստեղծման մասին: Զեկուցվել է, որ ի տարբերություն հանձնաժողովի, որը քննարկումների հարթակ էր, խորհուրդը կարող է կոնկրետ գործնական որոշումներ կայացնել համագործակցության վերաբերյալ։