Գերմանիայի արտաքին գործերի պետնախարար Թոբիաս Լինդները կայցելի Հայաստան: Այս մասին հայտարարել է Ներքին գործերի փոխնախարար Արփինե Սարգսյանը՝ ԱԺ-ում «Գերմանական միջազգային համագործակցության ընկերություն (ԳՄՀԸ/GIZ) ՍՊԸ-ի և վերականգնման վարկերի բանկի (ՎՎԲ/KFW) տեղական գրասենյակներ հիմնելու վերաբերյալ» հայտագրերի փոխանակման ձևով կնքված համաձայնագիրը վավերացնելու մասին հարցի քննարկման ժամանակ:
Նա ընդգծել է, որ հայ-գերմանական համագործակցության օրակարգը վերջին ժամանակահատվածում հատկապես ակտիվացել է: