Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովի և նրա կնոջ՝ Վերոնիկա Շկլյաևայի ընտանիքում համալրում է եղել: Ծնվել է նրանց երկրորդ որդին, ում անվանակոչել են Միքայել:
«12.07.2023. Բարի գալուստ աշխարհ, իմ երկրորդ որդի Միքայել»,- գրել է աշխարհի 11-րդ ռակետը սոցցանցերում:
27-ամյա թենիսիստն ու Վերոնիկան միասին են 2016 թվականից: 2019 թվականին ծնվել էր նրանց առաջնեկը, որին անվանակոչել էին Դավիթ: