Ազգային ժողովում իրենց տանն են զգում. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. ՔՊ-ական պատգամավորներն ու նրանց օգնականները Ազգային ժողովը դարձրել են սեփական դուքանը, որտեղ ում խելքին ինչ փչում, այն էլ անում է՝ մոռանալով, որ աշխատում են պետության թիվ մեկ քաղաքական` օրենսդիր մարմնում, որն անգամ աշխատանքային դրեսկոդ է սահմանում։ Նախօրեին մեծ աղմուկ բարձրացավ Հայկ Կոնջորյանի օգնականի՝ փուչիկներով լուսանկարների պատճառով: Օգնականը որոշել էր հավերժացնել իր ծննդյան օրը՝ ԱԺ շենքի դիմաց լուսանկարվելով, սակայն այս օգնականը, ինչպես ասում են, «մենակ չէ»` խորհրդարանում իրեն տնավարի զգացողների շարքում։

Երեկ մեր լրագրողը նկատել է, որ ՔՊ-ական պատգամավոր Էմմա Պալյանն ընտանյոք հանդերձ է այցելել ԱԺ՝ ամուսնու եւ մանկահասակ դստեր հետ: Նրանք ԱԺ բուֆետում ճաշելիս են եղել: Պարզել է նաեւ, որ Պալյանի ամուսինը պատգամավոր կնոջ օգնական-խորհրդականն է: Ի դեպ, այս ԱԺ-ում եւս` նախորդների նման, պատգամավորների օգնականների, վարորդների ու փորձագետների թվում քիչ չեն նրանց ամուսինները, զավակները, հարսներն ու փեսաները։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ օրաթերթի այսօրվա համարում




Լրահոս