ԿԸՀ-ն նիստ կգումարի․ ավագանու ընտրությունների ժամանակացույցը դեռ չկա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ի հետ զրույցում Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մամուլի խոսնակ Սեդա Ղուկասյանը հայտնեց, որ Երևանի ավագանու ընտրությունների համար հստակ հաստատված ժամանակացույց դեռ չկա: Ըստ նախնական և ոչ հաստատված տեղեկության, ավագանու ընտրությունների քարոզարշավը կմեկնարկի օգոստոսի 23-ին և կտևի մինչև սեպտեմբերի 15-ը: Կանխատեսվում է նաև երեքշաբթի ԿԸՀ նիստ գումարել և հաստատել ավագանու ընտրությունների ժամանակացույցը:

«Մենք երևի այսօր կստանանք կառավարության համապատասխան որոշումը: Որոշումը ստանալուց հետո, ամենայն հավանականությամբ, երեքշաբթի կկայանա նիստ, որից հետո կհաստատվի ընտրությունների ժամանակացույցը»,- ասաց Ղուկասյանը:

Էմմա Միքայելյան

 

 




Լրահոս