Ինչ իրավիճակ է այս պահին Վերին Շորժայում. նոր մանրամասներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս պահին մեզ մոտ ամեն ինչ նորմալ է: Կրակոցներ հավանաբար եղել են միջդիրքային հատվածներում: Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում ասաց Գեղարքունիքի մարզի Սոթք խոշորացված համայնքի ղեկավար Սևակ Խաչատրյանը:

Մեր զրուցակցի խոսքով` խուճապային տրամադրություն գյուղում չկա, մարդիկ զբաղված են իրենց առօրյա հոգսերով:

Նշենք, որ Հուլիսի 14-ի ժամը 22:30-ից հուլիսի 15-ի ժամը 00:30-ն ընկած ժամանակահատվածում Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել Վերին Շորժայի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:

Լիդա Եղիազարյան




Լրահոս