Արցախում պայքարը շարունակվում է. Դավիթ Բաբայանը մանրամասնում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս պահին նոր բան չկա, դեռևս արդյունք չունենք, սպասում ենք: Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում հայտնեց Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը՝ անդրադառնալով` երեկ ռուս խաղաղապահ զորքի հրամանատարական կազմի հետ հանդիպման մանրամասներին:

«Գիշերն անցել է նորմալ, առանց արտառոց դեպքերի: Մարդկանց մի մասը վրաններով մնացել է «Վերածննդի» հրապարակում, մի մասն էլ օդանավակայանի տարածքում՝ ռուս խաղաղապահների մոտ: Մենք ամեն օր շարունակելու ենք մեր պայքարը, մինչև ունենանք մեր ցանկալի արդյունքը»,- հավելեց Դավիթ Բաբայանը:

Հիշեցնենք, որ Երեկ Արցախում մեկնարկել է համաժողովրդական շարժում, որի նպատակն է աշխարհի ուշադրությունը հրավիրել է շրջափակման մեջ գտնվող արցախցիների խնդիրների վրա:

Լիդա Եղիազարյան




Լրահոս