ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ այսօր՝ հուլիսի 17-ին, տեղի է ունենալու Մատենադարանի տնօրենի ընտրություններ: Առաջադրված է երեք թեկնածու՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արայիկ Խզմալյանը, Մատենադարանի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Մաթևոսյանը, բանասիրական և պատմական գիտությունների դոկտոր և պրոֆեսոր Արծրուն Սահակյանը:
Մատենադարանն ունի երկու ներկայացուցիչ Կարեն Մաթևոսյանը և Արծրուն Սահակյանը։ Ըստ շրջանառվող տեղեկությունների՝ նրանց պայքարը ուժեղ է լինելու, քանի որ երկուսն էլ բավականին լավ տիրապետում են Մատենադարանի թե՛ խնդիրներին, թե՛ ներքին խոհանոցին: Կհաջողվի, արդյոք, Արայիկ Խզմալյանին անցնել երկու ուժեղ մրցակիցներին, ովքեր ներսից գիտեն Մատենադարանը, պարզ կդառնա այսօր:
Էմմա Միքայելյան