Մարտակերտի շրջանում արձանագրվել է հրադադարի մեկ խախտում։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը ռուսական խաղապահ առաքելության գործունեության մասին տեղեկագրում։
Տուժածներ չկան։ «Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունն ադրբեջանական ու հայկական կողմերի հետ հետաքննություն է անցկացնում այս փաստի առնչությամբ։
Լաչինի, Մարտունու և Մարտակերտի շրջաններում պարեկություն է իրականացվել երեք երթուղիներով»,- ասվում է տեղեկագրում