ՀՀ Ազգային Ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը 2022 թվական հայտարարատու տարում հայտարարագրել է մեկ շինություն։ Այն Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն նոր կառուցված, ձեռք բերված և անշարժ գույքի կադաստր վարող լիազոր մարմնի կողմից հաշվառված ու գնահատված շինություն է, որը դեռևս չի ստացել իրավունքների պետական գրանցում: Շինությունը գտնվում է Երևանի Արաբկիր վարչական շրջանում, որը 2017 թվականին նվիրատվություն է ստացել, թե ումից նշված չէ:
Նա հայտարարգրել է 2 մարդատար ավտոմեքենա՝ 2005 թվականի արտադրության MERCEDES-BENZ, որը ձեռք է բերվել 2017 թվականին և 2013 թվականի արտադրության LEXUS, որը ձեռք է բերել 2018 թվականին տեղի ունեցած հեղափոխությունից հետո:
Բանկային հաշիվների մնացորդները կազմել են 2 մլն 952 հազար դրամ, իսկ կանխիկ դրամական միջոցները կազմել են 25 մլն դրամ և 59 հազար դոլար: Պատգամավորի հաշվետու տարվա եկամուտները կազմել են 10 մլն 370 հազար դրամ, որից 10 մլն 281 հազարն աշխատանքի վարձատրություն է Ազգային Ժողովի աշխատակազմի կողմից:
ArmLur.am-ը բազմիցս անդրադարձել է ՔՊ-ական պատգամավորների ունեցվացքին, ովքեր հեղափոխությունից հետո կարողացել են բարելավել իրենց կարողությունը։
Սարգսյանի կինը՝ Օլյա Հայրապետյանը, հայտարարագրել է 10 մլն 300 հազար դրամ և 25 հազար 500 դոլար կանխիկ գումար, իսկ նրա բանկային դրամական հաշիվների մնացորդները կազմել են 397 հազար դրամ:
Օլյա Հայրապետյանը ստացել է 955 հազար դրամ տարեկան եկամուտ, «ԿԻԵՎ»ՍՊԸ-ից որպես աշխատանքի վարձատրություն 831 հազար դրամ, իսկ «ՍՎԵՏԼԼԱՆՆԱ» ՍՊԸ-ից 124 հազար դրամ որպես ձեռնարկատիրական գործունեությունից ստացված եկամուտ, այսինքն «ՍՎԵՏԼԼԱՆՆԱ» ՍՊԸ պատկանում է Սարգսյանի կնոջը, որը զբաղվում է մանրածախ առևտրով: Կազմակերպությունը գրանցված է այն հասցեում, որտեղ գրանցված է նաև Օլյա Հայրապետյանը:
Էմմա Միքայելյան