Արտաշատ- Շահումյան ճանապարհին տեղի ունեցած ավտովթարից տուժած 12 քաղաքացի շարունակում է ստացիոնար բուժում ստանալ Երևանի տարբեր բժշկական հաստատություններում: Նրանց մոտ առկա են տարբեր աստիճանի կոտրվածքներ և պոլիտրավմաներ: 3 տուժած ստացել է առաջին բուժօգնությունն ու դուրս գրվել: Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից:
Հիշեցնեն, որ այսօր ժամը 00։42-ին Արտաշատ-Շահումյան ավտոճանապարհի 32-րդ կմ-ին տեղի է չունեցել ՃՏՊ: Վթարի հետևանքով կա մեկ զոհ: