ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Անուններ․ ովքեր ավագանու ընտրություններին ընդգրկված կլինեն ՔՊ ցուցակում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես արդեն հայտնի է, սեպտեմբերի 17-ին տեղի է ունենալու Երևանի ավագանու ընտրությունները: ArmLur.am-ը տեղեկացավ, որ Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինանը, որը ղեկավարելու է Երևանի ավագանու իշխանական ցուցակը, արդեն մոտավորապես ծրագրել է, թե ովքեր են լինելու ավագանու ընտրությունների ցուցակում:

Մեր աղբյուրների փոխանցմամբ, նախ պլանավորված է, որ Ավինյանի հետ ցուցակում պետք է պարտադիր լինի և բոլոր քարոզարշավներին մասնակցի Լևոն Հովհաննիսյանը, որն այս պահին քաղաքապետի տեղակալն է, ինչպես նաև Երևանի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատարն է:

Ցուցակում պարտադիր լինելու են նաև Արմեն Կոտոլյանը, Արմեն Հարությունյանը, ով վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի եղբայրն է, Արմեն Ղալեչյանը, Արմեն Գալջյանը, Նուարդ Վարդանյանը, որը արդեն հայտնի է, որ կզբաղեցի կուսակցության 3-րդ համարը, Լևոն Զաքարյանը, Արթուր Իսպիրյան, Մարատ Թոխյանը, Լուսինե Գևորգյանը, Արմեն Սարգսյանը, Աշոտ Սարգսյանը, ով առողջապահության նախկին նախարար, ներկայիս պատգամավոր Արսեն Թորոսյանը ընկերն է, Արթուր Մայիլյանը, Վազգեն Դարբինյանը, Հայկ Միրզոյանը, Պավել Սարգսյանը, Դիանա Քերոբյանը, Գառնիկ Վարդանյանը, ով կառավարությունում է աշխատում և Մանուել Մարգարյանը:

ArmLur.am-ի աղբյուրները փոխանցում են, որ վերոնշյալ ցուցակը գրեթե հաստատված է, բայց պետք է վերջնական քննարկվի Նիկոլ Փաշինյանի հետ: Այս ցուցակում ուզում են ներառել նաև Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի թիմակիցներին։ Հարությունյանը նշել է, որ պետք է մարդիկ ունենա Երևանի ավագանու կազմում: Պետք է մարդիկ ներգրավված լինեն նաև պաշտպանության  նախարար Սուրեն Պապիկյանի թիմակիցներից, և վերջինիս ասվել է, որ ցուցակ ներկայացնի: Ըստ շրջանառվող լուրերի, Արսեն Թորոսյանը ևս ցանականում է իր վստահելի մարդկանցից մի քանիսին ներառել այս ցուցակում:

Հիմա թեժ պայքար է ընթանում՝ այս անձանց ցուցակում ներառելու համար, յուրաքանչուրն ուզում է իր ցանկալի մարդուն ներառել, բայց վերջնական որոշումը պետք է կայացնի Փաշինյանը:

Իսկ վերոնշյալ մարդիկ այս պահի դրությամբ արդեն վերջնական ներառված են:

Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:

Մաշա Մելքոնյան




Լրահոս