Միացյալ Նահանգների Զինված ուժերի միասնական շտաբի ղեկավար Մարկ Միլին պնդում է, որ Ուկրաինայի հակահարձակումը կլինի երկար և արյունալի:
«Դա կլինի երկար, դժվար և արյունալի»,- ասել է Միլին Պենտագոնում կայացած մամուլի ասուլիսում։
Նա ընդգծել է, որ հակված չէ ուկրաինացի զինվորականների գործողությունները համարել ձախողված, սակայն նշել է ռուսական ուժերի պաշտպանական նշանակալի գծեր։