ԼՈՒՐ ԿԱԴՐ            

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարը՝ համացանցից

 

Ֆեյսբուքյան օգտատեր Արշակ Աբրահամյանը հրապարակել է Ստեփանակերտի խանութներում տիրող իրավիճակը փաստող լուսանկարները։

«Ձեզ եմ ներկայացնում այս պահի դրությամբ Ստեփանակերտում գտնվող սննդի կետերում տիրող իրավիճակը»,- կից նշել է նա։

 

 

 

ԻՐԱՎՈՒՆՔ

ՀԱՐՑ. Մարդու իրավունքների պաշտպանը ե՞րբ չի կարող օգնել լուծել հարցերը:

Լիդա Առաքելյան (38 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Եթե  վիճել եք Ձեր  ընկերների, ծնողների, մտերիմների հետ կամ կարծում եք, որ նրանք խախտում են քո իրավունքները, ապա այս դեպքում Պաշտպանը  չի կարող օգնել:

ՀՀ ՄԻՊ

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ».  Ամեն դեպքում, կարող եք դիմել Պաշտպանին, եւ  մասնագետները Ձեզ խորհուրդ կտան, թե ինչ կարող եք անել, եւ կներկայացնեն, թե ինչ իրավունքներ ունեք:

 

 

 

 

ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐ

ՀԱՐՑ. Եթե անձը երկքաղաքացի է, ՀՀ զինված ուժերում ծառայելը պարտադի՞ր է:

Գեւորգ Արամյան (35 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» ՀՀ օրենքի 13.1 հոդվածի պահանջների համաձայն` ՀՀ երկքաղաքացին Հայաստանի Հանրապետության համար ճանաչվում է միայն որպես ՀՀ քաղաքացի, ունի ՀՀ քաղաքացու համար նախատեսված բոլոր իրավունքները եւ կրում է ՀՀ քաղաքացու համար նախատեսված բոլոր պարտականություններն ու պատասխանատվությունը:

ՀՀ ՊՆ

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». ՀՀ երկքաղաքացին հանդիսանում է նաեւ Հայաստանի Հանրապետության զինապարտ եւ ենթակա է պարտադիր զինվորական ծառայության Հայաստանի զինված ուժերում՝ բացառությամբ այն դեպքերի, երբ ՀՀ քաղաքացիություն ընդունած այլ պետության քաղաքացին մինչեւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ընդունելը ոչ պակաս, քան 12 ամիս ծառայել է այլ պետության զինված ուժերում կամ այլ պետությունում ոչ պակաս, քան 18 ամիս անցել է այլընտրանքային ծառայություն:

 




Լրահոս