Ադրբեջանի կառավարությունը նամակ է ուղարկել ՀՀ Շրջակա միջավայրի նախարարին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ադրբեջանի կառավարությունը Հայաստանից պահանջել է դադարեցնել Նախիջևանի Ինքնավար Հանրապետությանը սահմանակից Երասխում գործարանի կառուցումը։

Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ բնապահպանության և բնական պաշարների նախարար Մուխթար Բաբաևի անունից Հայաստանի շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանին ուղղված նամակում ասվում է, որ Երասխի մոտ իրականացվող աշխատանքները կարող են անդրսահմանային բացասական հետևանքներ ունենալ։

«Հայաստանը պարտավոր է Ադրբեջանին ծանուցել նշված գործունեության շրջակա միջավայրի վրա ազդեցության մասին։ Սակայն, որպես ազդակիր կողմ, Ադրբեջանը Հայաստանից որևէ ծանուցում չի ստացել այս նախագծի վերաբերյալ։ Ադրբեջանը, որպես ազդակիր կողմ, պահանջում է Հայաստանից փոխանակել տեղեկատվություն՝ սկզբնական փուլում նախագծի բացասական անդրսահմանային ազդեցությունը քննարկելու համար», – նշված է նամակում։

Միևնույն ժամանակ, Ադրբեջանի կառավարությունը պահանջել է անհապաղ կասեցնել կայանի շինարարությունը Հայաստանի կողմից, քանի դեռ նախագծի անդրսահմանային ազդեցության հետ կապված հարցերը լիովին չեն պարզաբանվել և համարժեք դիտարկվել։ Խնդրի առնչությամբ համապատասխան ծանուցում է ուղարկվել նաև ՄԱԿ-ի Եվրոպայի տնտեսական հանձնաժողովի գործադիր քարտուղարին։




Լրահոս