Հուլիսի 13-ին, ոստիկանության Արաբկիրի բաժնի աշխատակիցները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Մասիսի քաղաքի ռեստորանային համալիրներից Երեւան վերադառնալիս մեքենայում երկու երիտասարդների միջեւ կենցաղային հարցերի շուրջ վիճաբանություն է էր սկսվել, այն շարունակվել էր արդեն Երեւանում եւ վերածվել քաշքշուկի, որի ընթացքում էլ 19-ամյա երիտասարդը հարվածել էր 28-ամյա երեւանցուն:
Նույն օրը կեսգիշերն անց 19-ամյա երիտասարդին էին միացել նրա ընկերները եւ պարզաբանումը շարունակվել էր: Վիճաբանողների շրջանակը ընդլայնվել էր, միացել էին 19-ամյա երեւանցու ազգականները: Այդ ընթացքում ներկաները փոխադարձ հարվածներ էին հասցրել միմյանց, իսկ նրանցից մեկը «Մակարով» տեսակի ատրճանակից օդ էր կրակել, ինչից հետո 19-ամյա երիտասարդն ու նրա ընկերները դիմել էին փախոսւտի:
Երիտասարդները հայտնաբերվել եւ ձերբակալվել են: Բացատրկան աշխտանքի արդյունքում օդ կրակած 20-ամյա երիտասարդը ներկայացել է ոստիկանության Արաբկիրի բաժին եւ ձերբակալվել: Նա ներկայացրել է մարտական ատրճանակը:
Առավել մանսրամասն՝ տեսանյութում: